Logo

Fastex ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» վստահ հաղթանակը

17:52 / 10.04.2023Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» և հաղթեց 2-0 հաշվով:

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ալեմաոն և նիգերիացի հարձակվող Թաոֆիկ Ջիբրիլը:

«Արարատ-Արմենիան» 59 միավորով երկրորդն է և երեք միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին», որն ապրիլի 11-ին կընդունի գործող չեմպիոն «Փյունիկին»: «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-2

Ալեմաո, 55 (11մ), Թաոֆիք Ջիբրիլ, 79

Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա