Logo

Fastex ՀՊԼ. «Արարատն» առաջին հաղթանակը տարավ 2023-ին (տեսանյութ, ֆոտոշարք)

21:06 / 31.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Երևանի «Արարատը» հաղթանակով ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 25-րդ տուրում երևանյան ակումբը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Լեռնային Արցախին» և հաղթեց 2-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը և 27-ամյա Ռազմիկ Հակոբյանը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Լեռնային Արցախի» դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը, իսկ դարպասում նրա տեղը զբաղեցրեց դոմինիկացի պաշտպան Տոբի Ժոպեն:

«Արարատն» առաջին հաղթանակը տարավ 2023 թվականին և 25 միավորով 6-րդն է, իսկ «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդ տեղում է: 2023-ին «Լեռնային Արցախը» պարտվել է բոլոր՝ 5 խաղերում։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Արարատ» - «Լեռնային Արցախ»՝ 2-0

Ալեքսանդր Գլիշիչ, 48, Ռազմիկ Հակոբյան, 83 (11մ.)

Հեռացում՝ Վյաչեսլավ Գրիգորյան, 90+5 («Լեռնային Արցախ»)

 

Fastex ՀՊԼ. 25-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա