Logo

Fastex ՀՊԼ. ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին» (տեսանյութ)

17:00 / 04.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ:

Առաջին կեսում հյուրերի կազմում գոլով աչքի ընկան հարձակվողներ Գևորգ Տարախչյանն ու Գրենիկ Պետրոսյանը: Վերջինն առաջին կեսի վերջնամասում կարող էր դուբլ ձևակերպել, բայց վրիպեց 11-մետրանոցից: Հանդիպման վերջնամասում հաշիվը խոշոր դարձրեց հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը:

22 խաղից հետո «Լեռնային Արցախը» 21 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն ունի 16 միավոր ու նախավերջին՝ 9-րդ տեղում է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ՝ 0-3

Գևորգ Տարախչյան, 3, Գրենիկ Պետրոսյան, 32, Գոռ Լուլուկյան, 90+6

Վրիպում 11-մետրանոցից՝ Գրենիկ Պետրոսյան, 45+4

Fastex ՀՊԼ. 22-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա