Logo

Fastex ՀՊԼ. «Փյունիկը» խփեց 6 գոլ (տեսանյութ)

16:53 / 16.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը մեկնարկեց գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» վստահ հաղթանակով:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Վայքի «Արևիկ» ստադիոնում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը: Մեկական գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ Էդգար Մալաքյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Դաշյանը, հարձակվողներ, հայիթցի Ջոնել Դեսիրեն և նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն ու ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

«Փյունիկը» 49 միավորով երրորդն է և մեկ միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որն այս տուրի հանդիպումը կանցկացնի մարտի 17-ին: «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Փյունիկ»՝ 0-6

Էդգար Մալաքյան, 10 (11մ), Հովհաննես Հարությունյան, 32, (11մ), Ջոնել Դեսիրե, 38, Յուսուֆ Օտուբանջո, 64, Արտակ Դաշյան, 70, Միխայիլ Կովալենկո, 84

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա