Logo

Fastex ՀՊԼ. «Փյունիկը» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

15:56 / 05.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Երևանի «Փյունիկն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»:

Տանտերերի կոտդիվուարցի պաշտպան Ջոսուե Գաբայի գոլին դուբլով պատասխանեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, մեկ գոլով էլ աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

Հանդիպման 52-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Վանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը:

«Փյունիկը» 43 միավորով երրորդն է, իսկ «Վանը»՝ 27 միավորով 5-րդը:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Վան» - «Փյունիկ»՝ 1-3

Ջոսուե Գաբա, 49 - Լուկա Յուրիչիչ, 81, 90+3, Յուսուֆ Օտուբանջո, 83

Հեռացում՝ Արթուր Քարտաշյան, 59 («Վան»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա