Logo

Fastex ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթանակ կորզեց, «Շիրակն» ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ, ֆոտո)

16:58 / 06.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Երկու հանդիպումներով ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը:

Առաջատար «Ուրարտուն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց հետնապահ «Նոային» և հաղթանակ կորզեց վերջնամասում՝ 2-0։

Հյուրերի կազմում 89-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանը, իսկ ավելացված ժամանակում 11-մետրանոց հարվածով խաղի վերջակետը դրեց կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը՝ 2-0:

«Նոան» 60-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել էր Սերգեյ Մուրադյանը:

Օրվա մյուս խաղում Գյումրիի «Շիրակը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»: Գյումրիի թիմի գոլերն առաջին խաղակեսում խփեցին կոտդիվուարցիներ, կիսապաշտպան Ալասան Դումբիան և հարձակվող Սամիր Կոնեն: «Արարատից» հաշիվը վերջնամասում կրճատեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը:

«Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 53-ի և 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որն այս տուրում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտի» հետ։ «Շիրակը» 24 միավորով 6-րդ տեղում է, «Արարատն» ունի 22 միավոր և 7-րդն է: «Նոան» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 15 միավորով։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Արարատ» - «Շիրակ»՝ 1-2

Ռազմիկ Հակոբյան, 89 - Սամիր Կոնե, 13, Ալասան Դումբիա, 26

«Նոա» - «Ուրարտու»՝ 0-2

Ժիրայր Մարգարյան, 89, Նարեկ Գրիգորյան, 90+4 (11մ)

Հեռացում՝ Սերգեյ Մուրադյան, 60 («Նոա»)

Fastex ՀՊԼ. 22-րդ տուրին ընդառաջ

Fastex ՀՊԼ. «Նոա» - «Ուրարտու», «Արարատ» - «Շիրակ». Մեկնարկային կազմեր

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա