Logo

Fastex ՀՊԼ. «Վանն» ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ, ֆոտոշարք)

20:02 / 10.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի երկրորդ խաղում Չարենցավանի «Վանը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում 3-1 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»:

Չարենցավանյան ակումբից գոլեր խփեցին ղազախ հարձակվող Դանիլ Անկուդինովը, կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը և հարձակվող Գեղամ Կադինյանը: Փոխարինման դուրս եկած Կադիմյանը «Վանում» նորամուտը նշեց գոլով։ «Արարատի» գոլը խփեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը:

«Արարատը» 75-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, կարմիր քարտ էր ստացել պաշտպան Վարդան Արզոյանը:

«Վանը» 30 միավորով 5-րդն է, իսկ «Արարատը» 22 միավորով 7-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ն ու «Ալաշկերտը» ոչ-ոքի էին խաղացել:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 1-3

Ռազմիկ Հակոբյան, 90+5 - Դանիլ Անկուդինով, 8, Ռումյան Հովսեփյան, 62, Գեղամ Կադինյան, 90+3

Fastex ՀՊԼ. 23-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա