Logo

Fastex-ը թողարկել է «Արարատ-73-ի» լեգենդար ֆուտբոլիստների NFT-ներ (տեսանյութ)

15:22 / 29.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված առաջին միջոցառումը, որը նախաձեռնել է Երևանի «Արարատը»:

«Արարատի» համար խորհրդանշական տարին մեկնարկել էր Fastex ընկերության հետ գործակցությամբ: Պատմական հաղթանակների 50-ամյակի կապակցությամբ «Արարատը» և Fastex-ը պատրաստել են նաև հատուկ NFT հավաքածու:

«Լեգենդար հաղթանակի 50-րդ տարեդարձի կապակցությամբ Fastex NFT-ի կողմից թողարկվել է NFT-ի հավաքածու, հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յալալյանի նկարազարդությամբ NFT-ները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել»,- հայտնել է Fastex ընկերության հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը:

Ջերմ մթնոլորտում անցած միջոցառմանը ներկա էին «Արարատի» վետերաններ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սամվել Պետրոսյանը, ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա