Logo

Ֆատին հրաժարվում է վիրահատվել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:23 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին ազդրի մկանային վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում:
Երիտասարդ իսպանացու վերականգնման ընթացքը կարող է տևել մոտ 2 ամիս, սակայն, եթե վիրահատական միջամտություն լինի, ավելի երկար ժամանակ կպահանջվի:

Marca-ի հաղորդմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է վիրահատությունից, մինչդեռ «Բարսելոնան» պնդում է, որ այն անհրաժեշտ է վնասվածքի կրկնությունից խուսափելու համար:

Սպասվում է, որ վերջնական որոշում կայացվելու է հունվարի 24-ին:

Հավելենք, որ այսօր Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Ալավեսին»: Հանդիպման սկիզբը՝ 23:55-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա