Logo

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» ու «Ատլետիկոյի» դեմ խաղերին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.09.2021ՍՊՈՐՏ
Ֆատին չի մասնակցի Բավարիայի ու Ատլետիկոյի դեմ խաղերին - Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» ու «Ատլետիկոյի» դեմ խաղերին

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին, որը Լիոնել Մեսիի հեռանալուց հետո ստացել է «10» համարի մարզաշապիկը, չի մասնակցի թիմի առաջիկա խաղերին՝ հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա ֆուտբոլիստի վերադարձը վնասվածքից հետո հետաձգվում է:

Ֆուտբոլիստը չի մասնակցի «Բավարիայի», «Գրանադայի», «Կադիսի», «Լևանտեի», «Բենֆիկայի» ու «Ատլետիկոյի» դեմ խաղերին:

Ֆատին «Բարսելոնայի» սան է: Նախորդ մրցաշրջանում՝ մինչև վնասվածք ստանալը, նա մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա