Logo

Ֆատին հանդիպել է Չավիի և թիմի բժշկի հետ՝ կայացնելով վերջնական որոշում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:38 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Ansu Fati

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հրաժարվել է վիրահատությունից: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 19-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է վիրահատություն չտանել և ընտրել է պահպանողական բուժման տարբերակը:

Մի քանի օրվա ընթացքում Ֆատին և նրա ընտանիքը հանդիպել են «Բարսելոնայի» տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ գլխավոր մարզիչ Չավիի և բժիշկ Ռիկար Պրունայի հետ: Երկու մասնագետներն էլ ցանկացել են, որ Անսուն կատարի վիրահատությունը։ Ակումբը խորհուրդ է տվել իսպանացուն մեկնել Ֆինլանդիա՝ այն մասնագետների մոտ, որոնք նախկինում վիրահատել են Ուսման Դեմբելեին։

Եթե ​​Ֆատին համաձայներ վիրահատության, ապա 4-ից 6 ամիս բաց կթողներ։ Պահպանողական բուժման դեպքում վերականգնման ժամկետը շատ ավելի կարճ կլինի՝ 6-ից 8 շաբաթ:

Չնայած «Բարսելոնայի» դիրքորոշմանը՝ Ֆատին ընտրել է բուժման կուրս անցնելու տարբերակը: Նա կվերականգնվի այն մասնագետների մոտ, որոնց վստահում է:

«Բարսելոնայում» արդեն տեղյակ են Ֆատիի որոշման մասին: Նրան փորձում են համոզել, բայց դժվար թե հաջողվի։ Այսօր ակումբը պետք է պաշտոնապես հայտարարի ֆուտբոլիստի որոշումը։

Այս մրցաշրջանում ձախեզրային հարձակվողը Լա լիգայում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Հավելենք՝ Ֆատին երկար բացակայությունից հետո խաղադաշտ էր վերադարձել Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ (2:3) խաղում, իսկ օրեր առաջ՝ Արքայական գավաթի 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկի» դեմ խաղի (2:3) երկրորդ կեսում՝ դաշտ դուրս գալուց 30 րոպե անց, վնասվածք էր ստացել՝ իր տեղը զիջելով Սերժինո Դեստին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա