Logo

Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:30 / 12.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»՝ տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի Բաց առաջնության կազմակերպիչները ներկայացրել են մասնակիցների ցանկը: Լեգենդար շվեյցարացին պաշտոնապես դուրս է եկել մրցաշարից և շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո: 40-ամյա Ֆեդերերին փոխարինելու է գերմանացի Պետեր Գոևչիկը:

Մրցաշարից դուրս է եկել նաև աշխարհի 4-րդ ռակետ Կեյ Նիսիկորին. ճապոնացին շարունակում է մարզավիճակ հավաքել ազդրի վնասվածքից հետո: Նրա փոխարեն հայտավորվել է Հունգարիայի ներկայացուցիչ Անթիլա Բալաշը:

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը 20 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվելու է մայիսի 22-ից հունիսի 5-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա