Logo

Ֆեդերերը պատրաստվում է կորտ վերադառնալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:37 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Rojer Feder

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը նախատեսում է մասնակցել սեպտեմբերին կայանալիք Լեյվերի գավաթին և հոկտեմբերին Բազելում կայանալիք մրցաշարին՝ հայտնում է Ռենե Շտաուֆերը:

Ծնկի վիրահատությունից հետո շվեյցարացի թենիսիստը դեռևս լիովին չի ապաքինվել: Նա կորտ դուրս չի եկել «Ուիմբլդոն-2021»-ից հետո:

Ֆեդերերը Բազելի մրցաշարում հաղթել է 10 անգամ, այդ թվում՝ այնտեղ նվաճելով իր կարիերայի 103 տիտղոսներից վերջինը։

Ռոջերն օգոստոսի 8-ին կդառնա 41 տարեկան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա