Logo

FeedConstruct-ն International Gaming Awards-ի ժամանակ ճանաչվել է հաղթող «Տարվա նորարար» անվանակարգում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
16:59 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Վերջերս տեղի ունեցավ Միջազգային խաղային մրցանակաբաշխությունը (International Gaming Awards), որտեղ տարբեր անվանակարգերում ներկայացված էին մի շարք հանրաճանաչ ընկերություններ: Հայաստանում հիմնադրված սպորտային տվյալների առաջատար մատակարար FeedConstruct-ը ևս մասնակցում էր մրցանակաբաշխությանը:

Մրցանակաբաշխության ժամանակ FeedConstruct ընկերությունն արժանացել է «Տարվա Նորարար Մատակարարի» կոչմանը խաղային ոլորտում իր նորարարական և բարձր էֆեկտիվություն ունեցող ծառայությունների և հնարավորությունների լայն շրջանակի շնորհիվ:

FeedConstruct-ն առանձնանում է ոչ միայն ճշգրիտ և բարձր պահանջարկ ունեցող սպորտային տվյալների մատակարարմամբ, այլև նորարարական լուծումների շնորհիվ տարբեր հարթակներում այդ տվյալների արագ և հուսալի մատուցմամբ:

«Ավելորդ է ասել, որ մենք շատ հպարտ ենք այս ձեռքբերումով: Այնուամենայնիվ, դեպի նորարարություն տանող մեր ճանապարհը դեռ նոր է սկսվել, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին և հաճախորդներին, որոնք օգնել են մեզ այդքան կարճ ժամանակում հասնել այսքան հեռուն»,- ասում է FeedConstruct-ի ղեկավար Ջորջ Արաբաթլյանը։

FeedConstruct ընկերության գործունեության հիմնական մաս է կազմում սպորտային տվյալների հավաքագրումը, սպորտային նորարական տեխնոլոգիաները և հեռարձակման լուծումները: FeedConstruct-ում յուրաքանչյուր նոր լուծում մշակելիս հաշվի է առնվում բոլոր ասպեկտները. ապահովել անգերազանցելի որակ, բավարարել հաճախորդների բոլոր կարիքները՝ մշտադիտարկման տակ պահելով արագությունն ու հուսալիությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա