Logo

Ֆեկիրն իտալական ու անգլիական գրանդ ակումբներում կարիերան շարունակելու լավ հնարավորություն ունի

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.04.2020ՍՊՈՐՏ
իտալական ու անգլիական գրանդ ակումբներում կարիերան շարունակելու լավ հնարավորություն ունի - Ֆեկիրն իտալական ու անգլիական գրանդ ակումբներում կարիերան շարունակելու լավ հնարավորություն ունի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

Եվրոպական մի քանի ակումբներ ակտիվորեն հետաքրքրված են Ֆրանսիայի հավաքականի ու «Բետիսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի ծառայություններով՝ հաղորդում է իսպանական Marca-ն։

26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն իտալական «Միլանն» ու Լոնդոնի «Արսենալն» են։

«Բետիսը» ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 50 միլիոն եվրո, Transfermarkt-ը՝ 32 միլիոն եվրո։ «Արսենալը» պատրաստ չէ բավարարել անդալուզյան ակումբի պահանջը, իսկ «Միլանի» վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան։

Հիշեցնենք, որ Ֆեկիրը «Բետիսի» կազմը համալրել է 2019 թվականի ամռանը «Լիոնից»։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆեկիրը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա