Logo

Ֆելիշն ապագայի հարցում հստակ դիրքորոշում ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:33 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է իր ապագայի մասին։ 22-ամյա պորտուգալացին հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա մադրիդյան ակումբից։

«Դա չի քննարկվում։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ու ես կենտրոնացած եմ «Ատլետիկոյում» ելույթներիս վրա։ Հանգիստ եմ ապագայի հարցում։ Գիտեմ՝ ինչ կարող եմ անել և գոհ եմ ինձանից»,- պորտուգալացի հարձակվողի խոսքն է հաղորդում Mais Futebol-ը։

2021/22 մրցաշրջանում Ֆելիշն «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Մադրիդյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա