Logo

Ֆենոմենը. Գալյա Նովենց

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 21.08.2019Ռեժիսորներ
galyaaaan - Ֆենոմենը. Գալյա Նովենց

«Վայ, սև գա վրեդ,

Դու է կսես՝ բան հասկցար կյանքեն…

Աշխարհից անտեղյակ, խեղճուկրակ Առաքել:

Սաղ գեղ քու վրեդ կխնդա,

Դու լը ընձի ձեռ կառնիս, հա՞»:

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի մասին լսելիս միանգամից հիշում ենք մեկին, որը կարողացել է մարմնավորել տառապանքների միջով անցած, բայց և երբեք հումորն ու թեթևությունը չկորցրած հայ կնոջը… Հիշում ենք Գալյա Նովենցին: Մի կնոջ, որը կարողացավ դառնալ Ֆենոմեն բոլոր ժամանակների կինոյի և թատրոնի կյանքում: Կին, որը հիշվեց, սիրվեց, դերեր մարմնավորեց 25 խոշոր ֆիլմում ու երբեք չկրկնվեց…

XWSTg9G3M0ls9GVMdM0qiVfZea 960x785 - Ֆենոմենը. Գալյա Նովենց

Գալյա Նովենցը…

Ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին Երևանում: Մանկության տարիներից արդեն պարզ էր, որ Գալյան մի օր մեծ դերասանուհի էր դառնալու: Չկար մի բակային ներկայացում, որտեղ չփայլեր ապագա ֆենոմենը: Իսկ նրան ոգեշնչում էր մորաքույրը՝ դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանը՝ Խորեն Աբրահամյանի կինը, որին Գալյան Լուսիկ էր անվանում:

«Ռուբեն ջան, սիրդս վադ է…

Ընոնք քեզնից արագ կվազեն,

Էդ լագոդները եսիմ հմի ուրդեղ են հասել…

Այ մարդ, գլխիդ զոռ մի տուր, ես էլ չեմ կռնա վազե»:

Երազանքից մեծ բեմ ճանապարհի սկիզբը…

 

«Ես չսի օր բարձր խնդացեք,

Ընբես խնդացեք, օր Վարդուշի սիրտը տրաքի»:

Երազանքից մեծ բեմ տանող ճանապարհին մորաքրոջից բացի Նովենցի կյանքի երկրորդ կարևորագույն մարդը դարձավ ռեժիսոր-դերասան Արմեն Գուլակյանը, առանց որի Գալյան գուցե այդքան հայտնի ու սիրված չդառնար:

Վարդան Աճեմյանը թատերականում արվեստանոցի նոր կուրս է հավաքում, որտեղ Գալյա Նովենցը տեղ չի գտնում: Իսկ Արմեն Գուլակյանը, որը ևս կուրս էր հավաքում, միանագմից է հասկանում՝ առանց Նովենց հայ կինոն ու թատրոնը շատ բան են կորցնելու:

Գուլակյանի արվեստանոցում Նովենցի հետ միասին նույն կուրսում էին սովորում Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Գուժ Մանուկյանը և նրա ապագա ամուսինը՝ Երվանդ Ղազանչյանը:

Թատրոնը սեր է… Բառի բուն իմաստով…

67623358 2399415246771496 3731583112795127808 n - Ֆենոմենը. Գալյա Նովենց

Դեպի թատրոն ձգտող ու դեռևս թատերականի առաջին կուրսում սովորող Գալյա Նովենցն ու ապագա մեծ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը հանդիպում են: Ղազանչյանը միանգամից է սիրահարվում ու ինքն իրեն որոշում է՝ Գալյան իրենն է…Ամուսնանում են… Ու սիրո՜ւմ, շա՜տ, ուժե՜ղ, մինչև կյանքի ամենավերջին օրերը:

Ամուսինը ռեժիսոր, կինը դերասանուհի, իսկ արդյունքում…

Համատեղ աշխատանք Հայաստանի ամենատարբեր թատրոններում. Կապան, Երևան, Գյումրի… Ու իսկական ընտանիք, որն արվեստ էր շնչում…

Գալյա Նովենցն ու հայ կինոն…

1498854145 galya - Ֆենոմենը. Գալյա Նովենց

«Վարդուշը քուգդ է, ըդուր համար կզարկես։

Երեխեքիդ կզարկես, Վարդուշին կզարկես…

Էդ ընչի՞ համար կյանքումդ մե անգամ ընձի չզարգիր»։

Դերասանուհին իր ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է 25 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են. «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Հեղնար Աղբյուր», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Նահապետ», «Խաղի վերջը», «Կտոր մը երկինք»,  «Հին օրերի երգը», «Գիքոր», «Սիրամարգի ճիչը», «Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Խնձորի այգին», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Շնչառություն», «Կարոտ», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Խենթ հրեշտակը»:

Կէղնի մե օրմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ…

«Բարև Ձեզի, կարելի՞ է

Ես Սիրանուշ Մելիքյանն եմ՝

Տաղանդավոր դերասան Արմեն Մելիքյանի մայրը,

Եկել եմ հարևանների, կոլեկտիվի ու անձամբ իմ անունից,

Օր Ձեզի խնդրեմ…»:

Ալբերտ Մկրտչյանի 1984 թ.-ին նկարահանված «Մեր մանկության տանգոն» ֆիլմը ճակատագրական դարձավ և Նովենցի և հայ կինոյի ողջ պատմության համար: Այսպիսի Նովենց դեռ ոչ ոք ու երբեք չէր տեսել: Իսկ այս ֆիլմում խաղացած դերն այդքան փայլուն կերտելու պատճառներից մեկը, անկասկած, դերասանուհու Գյումրիում աշխատած տարիներն էին:

Հենց այս ֆիլմում կերտած կերպարի համար Նովենցն արժանացել է Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակին:

Առաջին և վերջին հայ դերասանուհին, որին հաջողվել է արժանանալ այս մրցանակին:

2019070120072539838cb5dd6eccfcfe94f8d5ff77508402ddlevcon 1 - Ֆենոմենը. Գալյա Նովենց

Դերասանուհին չկա

Բայց ապրում է… Ուղղակի որոշել է վերևից վերջապես հասկանալ՝ ԷՍ ԱՇԽԱՐՀՆ ԸՆՉԻ Է ԸՍՊԵՍ ԾՈՒՌ…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա