Logo

Ֆերան Տորեսն արտասվել է «Նապոլիի» դեմ խաղից հետո (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:12 / 18.02.2022ՍՊՈՐՏ
null

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ:

«Կապտանռնագույնների» կազմում 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Ֆերան Տորեսը:

Չնայած գոլի հեղինակ դառնալուն՝ հանդիպումից հետո իսպանացին չի կարողացել զսպել արցունքները. 21-ամյա ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 10 հարված է կատարել և մի քանի անգամ վրիպել է նպաստավոր դիրքերից: 

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին՝ ժամը 23:55-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա