«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի՝ անգլիական ակումբ հավանական տեղափոխության մասին։
«Ես նրան միշտ հիանալի ֆուտբոլիստ եմ համարել։ Ասում են, որ Ֆրենկի դե Յոնգը կարող է դառնալ Տեն Հագի առաջին ձեռքբերումը, և ես կարծում եմ, որ հիանալի տրանսֆեր կլինի։ Ֆրենկին արագ է, լավ է դիմում խաբքերի, կարողանում է դուրս գալ դժվարին իրավիճակներից, ճիշտ որոշումներ կայացնել։ Նրա խաղում բալանս կա։
«Մանչեսթեր Յունայթեդը» փնտրում է այնպիսի ֆուտբոլիստների, որոնք կկարողանան ղեկավարել խաղն ու գնդակը, ինչպես նաև թիմին կստիպեն առաջ շարժվել։ Կարծում եմ, որ Ֆրենկին հիանալի ձեռքբերում կլինի»,- Ֆերդինանդի խոսքն է հաղորդում Goal-ը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո