Logo

Ֆերդինանդ. «Ռոնալդուն գրեթե արտասվում էր, երբ պարտվում էր սեղանի թենիսում»

22:33 / 26.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Նա չէր ցանկանում պարտվել նույնիսկ սեղանի թենիսում: Ես և տղաները հաճախ էինք նրան հաղթում, այդ ժամանակ նա մեզանից բավականին երիտասարդ էր:

Մենք հաճախ էինք խաղում մարզումներից առաջ, և ես գրեթե միշտ հաղթում էի նրան, սակայն մի օր նա ինձ հաղթեց: Մենք կարծես Ֆեդերերն ու Նադալը լինեինք:

Եթե դա հեռուստատեսությամբ ցույց տրվեր, ապա կգերազանցեր բոլոր ռեկորդները: Նա գրեթե արտասվում էր, երբ պարտվում էր»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդն ու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ ելույթ են ունեցել 2003-2009 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա