Logo

Ֆերդինանդը՝ Ռոնալդուի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:03 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Ռիո Ֆերդինանդ-Ռոնալդու

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է մանկունիական ակումբից 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր հեռանալու մասին:

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա կմնա։ Թիմը կունենա նոր մենթոր, որը հանդերձարանում հեղինակավոր օգնականի կարիք կունենա։ «Օլդ Թրաֆորդում» միշտ այսպես է եղել. կարիք կա, որ խաղացողներն օգնեն մարզչական շտաբին նոր մշակույթ ստեղծել»,- ասել է Ֆերդինանդը Daily Mail-ի հետ զրույցում:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ՄՅՈՒ-ն կգլխավորի Էրիկ տեն Հագը: Կրիշտիանուի՝ մանչեսթերյան գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի ամռանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա