Logo

Ֆերնանդինյոն վերադարձավ «Ատլետիկո Պարանաենսե»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:54 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ֆերնանդինյո

«Մանչեսթեր Սիթիից» հեռացած բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն նոր թիմ ունի: 37-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է բրազիլական «Ատլետիկո Պարանաենսե»՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացին իր նոր թիմում կխաղա «5» համարի մարզաշապիկով: Բրազիլական ակումբը գործարքի մասին այլ մանրամասներ չի հայտնում:

Ֆերնանդինյոն 2003-2005 թվականներին խաղացել է «Ատլետիկո Պարանաենսեում»: Բրազիլացին 2013 թվականից էր պաշտպանում «Մանչեսթեր Սիթիի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա