«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն պատմել է, թե ինչպիսի ապրումներ է ունեցել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո:
«3 օր գրեթե չեմ քնել, սակայն սա կյանքի մի մասն է, այսպիսին է ֆուտբոլը: Մի քանի նմանատիպ իրավիճակ եղել է կարիերայիս ընթացքում, սակայն գլխավորն այն է, որ կարողացանք ճիշտ արձագանքել և հաջորդ խաղում հաղթեցինք «Նյուքասլին»: Դա հանդիպում էր, որի արդյունքը ճակատագրական նշանակություն ուներ: Հիմա մեծ շանսեր ունենք ԱՊԼ-ի հերթական տիտղոսը նվաճելու համար»,- բրազիլացու խոսքը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Ռեալի» դեմ երկխաղյա դիմակայությունում մանչեսթերյան թիմը պարտվել էր 5:6 (4:3, 1:3՝ լրացուցիչ ժամանակով) հաշվով ու լքել պայքարը:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո