Logo

Ֆերնանդո Տորեսը մարզչական նշանակում է ստացել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.01.2021ՍՊՈՐՏ
thumb 95658 default news size 5 - Ֆերնանդո Տորեսը մարզչական նշանակում է ստացել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:49

-

-

Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը նշանակվել է ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նախորդ տարվա սեպտեմբերից էր սկսել աշխատել «Ատլետիկոյի» ակադեմիայում: Տորեսը շարունակում է վեցամսյա պարտադիր պրակտիկա անցնել ՈՒԵՖԱ-ի PRO կարգի մարզչական արտոնագիր ստանալու համար: Հաղորդվում է, որ «Ատլետիկո Բ»-ն նոր մարզչի օրոք իր առաջին խաղն անցկացնելու է այսօր՝ հունվարի 17-ին՝ ուժերը չափելով «Պոբլենսեի» հետ:

Տորեսն իր մարզական կարիերան ավարտել է 2019 թվականին: Ակումբային մակարդակով հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», «Լիվերպուլում», «Չելսիում», «Միլանում» և «Սագան Թոսուում»:

Իսպանացին «Ատլետիկոյում» խաղալիս դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր, հասել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: «Չելսիի» ֆուտբոլիստի կարգավիճակում 1-ական անգամ հռչակվել է Անգլիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթակիր:

2003-2014թթ․ ելույթ է ունեցել Իսպանիայի հավաքականի կազմում՝ անցկացրած 110 խաղում դառնալով 38 գոլի հեղինակ: 2008 ու 2012 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականին՝ աշխարհի չեմպիոն:

Լա՞վ եք հետևել Ֆերնանդո Տորեսի կարիերային. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա