Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) որոշում է կայացրել մրցաշարերից հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի կանանց ու տղամարդկանց բոլոր տարիքային հավաքականներին՝ հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Որոշումը կայացվել է Ռուսաստանի՝ Ուկրաինայում փետրվարի 27-ին սկսած ռազմական հատուկ գործողության պատճառով, որը մինչև այժմ շարունակվում է:
Հաղորդվում է նաև, որ ՖԻԲԱ-ի հովանու ներքո անցկացվող ոչ մի մրցաշար չի կարող կայանալ Ռուսաստանում կամ Բելառուսում: 2 երկրի բոլոր հավաքականների՝ նախկինում գրանցած արդյունքները կչեղարկվեն:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո