Logo

ՖԻԴԵ-ի նախագահ. «Նեպոմնյաշչիի պարտությունը լարվածության հետևանք էր»

20:10 / 26.04.2023Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը մեկնաբանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարող չինացի Դին Լիժենի և ռուս Յան Նեպոմնյաշչիի մրցամարտի 12-րդ պարտիայի ելքը:

«Յանի պարտությունը սթրեսի հետևանք էր: Հուզմունքը հաղթահարելի չէ, այն միշտ կա։ Միշտ լարվածություն կա, միշտ կա պատասխանատվություն։ Յանը մտավ պայքարի մեջ այն ըմբռնմամբ, որ հաղթանակի դեպքում պայքարը կարող էր գրեթե ավարտվել։ Իսկ հաղթելու հնարավորություն կար։ Այդ պահին լարվածությունն այնքան բարձրացավ, որ ի հայտ եկան անճշտություններ»,- Արկադի Դվորկովիչի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ Լիժենը սպիտակ խաղաքարերով հաղթել էր Նեպոմնյաշչիին։ Պարտիան ավարտվել էր 38-րդ քայլին։ Մրցամարտի հաշիվն այս պահին հավասար է՝ 6-6: Նախավերջին՝ 13-րդ տուրում սպիտակներով կխաղա ռուս գրոսմայստերը, պարտիան կանցկացվի ապրիլի 27-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա