Logo

Լեգենդներից մի քանիսն ընդգրկված չեն լինի FIFA 23-ում (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:32 / 12.09.2022ՍՊՈՐՏ
null

Electronic Arts-ը հրապարակել է FIFA 23 վիդեոխաղի լեգենդների Ultimate Team-ը: Լեգենդներից այս տարի հասանելի կլինեն Խաբի Ալոնսոն, Գերդ Մյուլերն ու Ժաիրզինյոն: 

Այնուամենայնիվ, խաղասերների ուշադրությունն ավելի շատ գրավել են ոչ թե նոր միացած լեգենդները, այլ դուրս մնացածները: Որոշ խաղացողներ դուրս են մնացել խաղից՝ չնայած նրան, որ հասանելի էին դեռ FIFA 17-ից: 

Ֆուտբոլի լեգենդներ, որոնք չեն լինի FIFA 23-ում

  • Դիեգո Մարադոնա
  • Իկեր Կասիլյաս
  • Կաֆու
  • Ռայան Գիգզ
  • Պեպ Գվարդիոլա
  • Դեկու
  • Ֆիլիպո Ինձագի
  • Մարկ Օվերմարս

Եթե Դիեգո Մարադոնայի բացակայությունը հասկանալի է՝ պայմանավորված պայմանագիր կնքելու վերաբերյալ խնդիրներով, ապա մյուսների դուրս մնալու վերաբերյալ ոչ մի բացատրություն չկա: EA Sports-ը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:

FIFA 23-ը վաճառքի կհանվի սեպտեմբերի 30-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա