Logo

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի նահանջն ու դասակարգման նոր առաջատարը

12:19 / 06.04.2023Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն ապրիլի 6-ին թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու աստիճան և 97-րդ տեղում է: Հայաստանի հավաքականը մարտի 25-ին ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին խաղում Երևանի «Հանրապետական» ստադիոնում 1-2 հաշվով պարտվել էր Թուրքիայի թիմին (Եվրո-2024-ի ընտրական փուլ, առաջին տուր):

Երեք օր անց Հայաստանի հավաքականն ընկերական խաղում ընդունել էր Կիպրոսի թիմին և գրանցել մարտական ոչ-ոքի՝ 2-2:

Դասակարգման աղյուսակի նոր առաջատար է դարձել աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականը, աշխարհի փոխչեմպիոն ֆրանսիացիները բարձրացել են երկրորդ տեղ, իսկ Բրազիլիան նահանջել է երկու աստիճան ու եզրափակում է լավագույն եռյակը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Խորվաթիան 7-րդն է, Ուելսը՝ 26-րդը, Թուրքիան՝ 43-րդը, իսկ Լատվիան՝ 132-րդը։ 

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ապրիլի 6-ի դրությամբ

  1. Արգենտինա
  2. Ֆրանսիա
  3. Բրազիլիա
  4. Բելգիա
  5. Անգլիա
  6. Նիդերլանդներ
  7. Խորվաթիա
  8. Իտալիա
  9. Պորտուգալիա
  10. Իսպանիա
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա