Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ի նախագահն ուղերձ է հղել ՀՖՖ-ի իր գործընկերոջը

Հայաստան այցելելուց հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանին։

Միջազգային ֆեդերացիայի նախագահն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կրկին շնորհավորել ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի առթիվ և արժևորել բոլոր այն մարդկանց, որոնք նպաստում և անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում սպորտի զարգացմանը։

«Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր ենք ունեցել՝ ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, Ծովագյուղում ընկերական հանդիպումը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքը։ Այս միջոցառումները մեզ հնարավորություն ընձեռեցին փոխանակելու մեր մտքերը և տեսլականը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի աջակցությունը հայտնելու Ձեր երկրում ֆուտբոլի զարգացման հարցում։ Անկասկած, փոքր դաշտերի կառուցման նախագիծը մեծապես կնպաստի դրան։

Ցանկանում եմ վստահեցնել, որ այս այցն ամրապնդեց մեր վճռականությունը՝ միասին աշխատելու Հայաստանում ֆուտբոլի և ֆուտբոլային համայնքի բարգավաճման համար, և Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա։

Շնորհակալ եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում Ձեր անգնահատելի աշխատանքի և ներդրման համար ու անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»,- նշված է նամակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

«Ռեալի» լեգենդի հարազատ ակումբը կմրցի «Բարսելոնայի» հետ Գամպերի գավաթում

  • 884

Ժորդի Արարատը հեռացել է «Նոայից»

  • 275

Ռոնալդուն վաճառքի է հանել իր շքեղ ինքնաթիռը

  • 745

Ադամյանն առաջին մարզումն է անցկացրել «Քյոլնի» հետ (ֆոտո)

  • 214

ՉԼ. «Փյունիկ» - «Կլուժ» դիմակայության ելքը կորոշվի պատասխան խաղում (ֆոտո)

  • 517

Կեսիեն՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին

  • 749

«Միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն». Ինձագի

  • 1659

ՉԼ. «Փյունիկ» - «Կլուժ». Զրոներ առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

  • 299

Լապորտան ու Ռոնալդուի գործակալը 4 հնարավոր գործարք են քննարկել

  • 1671

ՉԼ. «Փյունիկի» մեկնարկային կազմը «Կլուժի» դեմ խաղում

  • 949

Դիվոկ Օրիգին՝ «Միլանի» ֆուտբոլիստ

  • 172

Սարգիս Ադամյանը՝ «Քյոլնի» ֆուտբոլիստ

  • 548

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատի» հայտացուցակը «Շկենդիայի» դեմ խաղին

  • 171

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց ամռան առաջին ձեռքբերումը

  • 853

Ֆրանսիական ֆուտբոլի հրաշագործը. ո՞վ է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն

  • 1425

Հայ մրցավարները Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում կսպասարկեն

  • 93