Logo

ՖԻՖԱ-ն հրաժարվել է ԱԱ-2026-ը խմբերում 3-ական թիմերով անցկացնելու ձևաչափից (ֆոտո)

16:14 / 14.03.2023ՍՊՈՐՏ
null

ՖԻՖԱ-ն հրաժարվել է ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնությունը 16 խմբերով անցկացնելու ձևաչափից, հայտնում է The Athletic-ը:

ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք ԱԱ-2026-ը կլինի առաջին Մունդիալը, որին 32-ի փոխարեն կմասնակցեն 48 հավաքականներ: Նախատեսվում էր մրցաշարն անցկացնել 16 խմբերով՝ յուրաքանչյուրում 3-ական թիմ: 64-ի փոխարեն աշխարհի առաջնությունում կանցկացվի 104 հանդիպում։ 

ՖԻՖԱ-ն որոշել է հետ կանգնել խմբերում երեքական թիմ ընդգրկելու գաղափարից։ ԱԱ-2026-ում 48 թիմեր կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ: Հաջորդ փուլ կանցնեն խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա