Logo

ՖԻՖԱ-ն կարող է պատժել «Վալենսիային» և «Վիլառեալին» նույնպես

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 15.01.2016ՍՊՈՐՏ
Valencia Vs Villarreal 228x129 - ՖԻՖԱ-ն կարող է պատժել «Վալենսիային» և «Վիլառեալին» նույնպես

ՖԻՖԱ-ն հետաքննություն է վարում «Վալենսիայի» և «Վիլառեալի» վերաբերյալ, տեղեկացնում է Marca-ն:

Ըստ  աղբյուրի, իսպանական ակումբները կասկածվում են անչափահաս ֆուտբոլիստներին գնելու մեջ:

Եթե հետաքննության արդյունքում ապացուցվի այդ փաստը երկու թիմերի, ինչպես ժամանակին «Բարսելոնայի» և ինչպես ներկայումս Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» առաջ կարող է դրվել տրանսֆերային արգելք՝ որոշակի ժամանակահատվածով:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մոտ օրերս հանդիպում կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերները և ՖԻՖԱ-ի պատժամիջոցները:

Հիշեցնենք՝ ՖԻՖԱ-ի օրենքները խստիվ արգելում են 18 չլրացած ֆուտբոլիստների տրանսֆերները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա