Logo

FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.11.2020ՍՊՈՐՏ
FIFA Best Award - FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:01

-

-

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է նաև այն մարզիչների ու դարպասապահների անունները, որոնք պայքարելու են տարվա լավագույն կոչման համար:

The Best մրցանակին մարզիչներից հավակնում է Մարսելո Բիելսան («Լիդս Յունայթեդ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») ու Զինեդին Զիդանը («Ռեալ Մադրիդ»):

Մարսելո Բիելսանն 16 տարի անց «Լիդսին» վերադարձրեց Պրեմիեր լիգա, Ֆլիկը «Բավարիայի» հետ նվաճեց թրեբլ, Կլոպը առաջնորդեց «Լիվերպուլին» չեմպիոնության 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Լոպետեգին «Սևիլիայի» հետ դարձավ Եվրոպա լիգայի հաղթող, իսկ Զիդանը «Ռեալի» հետ հաղթեց Իսպանիայի առաջնությունում:

ՖԻՖԱ-ի ցանկում դարպասապահներից տեղ են գտել Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ), Կեյլոր Նավասը (ՊՍԺ), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ») ու Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):

Վերոնշյալ ֆուտբոլիստներից միայն Օբլակն ու տեր Շտեգենն են ավարտել մրցաշրջանը առանց տիտղոսների:

ՖԻՖԱ The Best-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ու կանցկացվի օնլայն ձևաչափով: Դա պայմանավորված է աշխարհում տիրող կորոնավիրուսի համաճարակով: Քվեարկությունը լավագույնների որոշման համար մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 25-ին, ու ավարտվում է դեկտեմբերի 9-ին:

FIFA The Best. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա