Logo

ՖԻՖԱ-ն՝ Իտալիայի ընտրանուն ԱԱ 2022-ի ուղեգիր տալու հնարավոր տարբերակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:35 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Իտալիայի հավաքական-ուղեգիր

ՖԻՖԱ-ի գործադիր անդամ Էվելինա Քրիստիլինն ուտոպիա է անվանել այն տեղեկությունը, թե Իտալիայի հավաքականը կարող է ԱԱ 2022-ի հիմնական փուլի ուղեգիր ստանալ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Իրանի հավաքականի փոխարեն իտալացիներին կարող են հնարավորություն տալ մասնակցելու ԱԱ 2022-ին:

«Եկեք պարզապես մեր գլխից հանենք այն միտքը, թե Իտալիան կարող է ԱԱ 2022-ի հիմնական փուլի ուղեգիր ստանալ. դա անհնար է, ուտոպիա:

Մենք երբեք չենք քննարկել Իրանի՝ աշխարհի առաջնությունից դուրս թողնելու հարցը։ Եթե ​​նույնիսկ այդպես լիներ, նրանց տեղը կզբաղեցներ մեկ այլ ասիական հավաքական»,- ՖԻՖԱ-ի պաշտոնյայի խոսքը մեջբերում է Radio Uno-ն:

Հիշեցնենք՝ իտալացիներն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում 0:1 հաշվով պարտվել են Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, որը եզրափակիչում հիմնական փուլի ուղեգիրը զիջել է Պորտուգալիայի հավաքականին: 

ԱԱ 2022-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր, մեկնարկը՝ 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա