Logo

ՖԻՖԱ-ն ընդլայնել է ԱԱ-2022-ին մասնակցող թիմերի հայտացուցակները

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:10 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

ՖԻՖԱ-ի խորհուրդը, որի կազմում են կառույցի և 6 կոնֆեդերացիաների նախագահները, մի շարք որոշումներ է ընդունել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքներն ու ԱԱ-2022-ի անցկացման ժամկետը:

  • Հավաքականների ընդլայնված հայտացուցակում ընդգրկված խաղացողների թիվը 35-ից դարձել է 55:
  • Վերջնական հայտացուցակում թույլատրվում է ընդգրկել 26 ֆուտբոլիստ 23-ի փոխարեն:
  • Այն խաղացողների համար, որոնք մասնակցելու են Մունդիալին, ակումբային ֆուտբոլի վերջին խաղային օրը պետք է լինի մինչև 2022 թվականի նոյեմբերի 23-ը: 
  • Պահեստայինների նստրանին կարող է լինել ամենաշատը 26 անձ (15 պահետային խաղացող և 11 պաշտոնական ներկայացուցիչ, որոնցից առնվազն մեկը՝ բժիշկ):

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Կատարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա