Logo

NBA. «Ֆիլադելֆիան» և «Դալասը» հավասարեցրել են շարքի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:56 / 09.05.2022Բասկետբոլ
null

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ սերիայի 4-րդ խաղում «Ֆիլադելֆիա Սիքսերսը» հաղթել է «Մայամի Հիթին»։ Հանդիպումն անցկացվել է Ֆիլադելֆիայում և ավարտվել 116:108 հաշվով:

«Ֆիլադելֆիայի» կազմում 31 միավորով լավագույնն էր Ջեյմս Հարդենը, նրա խաղընկեր Ջոել Էմբիդը դաբլ-դաբլ է գրանցել՝ 24 միավոր և 11 անդրադարձ: «Մայամիի» կազմում ամենաշատ միավորը վաստակել է Ջիմի Բաթլերը՝ 40:

Սերիայում հաշիվը դարձել է  2:2։ Շարքի 5-րդ հանդիպումը կկայանա «Մայամի Հիթի» հարկի տակ՝ մայիսի 11-ին:

Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 4-րդ հանդիպումն են անցկացրել «Դալաս Մավերիքսը» և «Ֆինիքս Սանզը»: Հանդիպումն ավարտվել է «Մավերիքսի» հաղթանակով՝ 111:101 հաշվով։

«Սանզի» հարձակվող Դևին Բուկերը 35 միավորով լավագույնն էր խաղում, դաբլ-դաբլի հեղինակ է դարձել «Դալասի» պաշտպան Լուկա Դոնչիչը՝ 26 միավոր, 11 խլում։

«Դալասը» հավասարեցրել է շարքի հաշիվը՝ 2:2: Շարքի 5-րդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա