Logo

Ֆիլիպո Ինձագին մարզչական աշխատանքի վերադառնալու տարբերակ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:01 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Ֆիլիպո Ինձագի

«Բրեշիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարող է գլխավորել «Սպեցիան»՝ հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Տիագո Մոտան կարող է հեռանալ իր պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ 48-ամյա Ինձագին անցյալ տարվա հունիսին գլխավորել է «Բրեշիան», որտեղից հեռացվել է մարտի 23-ին։

Նախկինում Ֆիլիպո Ինձագին մարզել է «Միլանը», «Վենեցիան», «Բոլոնիան» և «Բենևենտոն»: 

Հիշեցնենք՝ Ֆիլիպոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի եղբայրն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա