Logo

10 հայտնի ֆիլմ, որոնց հիմքում ոչ պակաս հայտնի գրքերն են

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 19.04.2022Կինո
գրքերի հիման վրա ֆիլմեր

Գրքերի ֆիլմային ադապտացիաները հաճախ խիստ քննության են ենթարկվում: Այնտեղ, որտեղ գրքերը կարդալու համար կարող են ժամեր պահանջվել, կինոն պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման շքեղություն, և հաճախ պատմության որոշակի հատվածներ բաց են թողնվում ժամանակի սղության պատճառով: 

Ադապտացիան բացարձակ հոլիվուդյան հնարք է: Եվ ամեն ինչի հարմարեցումը դասական գրականությունից մինչև ժամանակակից փոփ հիթեր հանգեցրել է «կռվի»՝ «Ո՞րն է ավելի լավ՝ ֆի՞լմը, թե՞ գիրքը»։ 

Սակայն մեծամասամբ, դրանք հակված են միմյանց հետ ոչ թե մրցակցելու, այլ լրացնելու: 

Այսօր կխոսենք այն պատմությունների մասին, որոնք դիմանում են ժամանակի փորձությանը՝ լինի դա էկրանին, թե՝ գրքի էջերին:

Hidden Figures - «Թաքնված կերպարներ» (2016)

Hidden Figures

Հիմնված Մարգո Լի Շեթերլիի գիտական գրքի վրա՝ «Hidden Figures»-ը պատմում է երեք սևամորթ կին մաթեմատիկոսների մասին,որոնք 1960-ականների տիեզերական մրցավազքի ժամանակ առանցքային կերպարներ են եղել ՆԱՍԱ-ում: Ֆիլմն այդպես է կոչվել, քանի որ կանանց այս հրաշալի խումբը և նրանց աշխատանքը տասնամյակներ շարունակ ընդունված չէր:

Little Women - «Փոքրիկ կանայք» (1994 & 2019)  

Little Women

Ամերիկյան գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկը՝ Լուիզա Մեյ Ալկոտի 1868/69թվականների «Փոքրիկ կանայք» գլուխգործոցը, ադապտացվել է երկու անգամ՝ 2019 թվականին Գրետա Գերվիգի, մյուսը՝ 1994 թվականին Ջիլիան Արմսթրոնգի շնորհիվ, և թեև ադապտացիաները տարբեր են, երկուսն էլ նույնքան ջերմացնող են:

The Pursuit of Happyness - «Երջանկության հետևից» (2006)

The Pursuit of Happyness

«Slap»-ից շատ առաջ Ուիլ Սմիթն առաջադրվել էր «Օսկար»-ի՝ Քրիս Գարդների դերի համար։ Ոգեշնչված 2006 թվականի համանուն հուշագրությունից՝ «The Pursuit of Happyness»-ը հետևում է Գարդների՝ անօթևանության դեմ պայքարին՝ փորձելով ավելի լավ կյանք կառուցել իր և իր 5-ամյա որդու համար:

Call Me by Your Name - «Կոչիր ինձ քո անունով» (2017)

Call Me by Your Name

Անդրե Աքիմանի 2007 թվականի համանուն վեպի հիման վրա ստեղծված ռոմանտիկ դրաման բացահայտում է 17-ամյա Էլիոյի (Տիմոթի Շալամեի բեկումնային դեր) և Օլիվերի (Արմի Համմեր) սիրավեպը:

12 Years a Slave - «12 տարվա ստրկություն» (2013)

12 Years a Slave

Դեյվիդ Ուիլսոնի 1853 թվականի հուշերի հիման վրա նկարահանված ֆիլմում Չիվեթել Էջիոֆորը մարմնավորում է Նյու Յորք նահանգում ծնված աֆրոամերիկացու, որն առևանգվում և վաճառվում է ստրկության նպատակով: Նրան 12 տարի աշխատեցնում են Լուիզիանայի պլանտացիաներում: Պատմաբան Էմիլի Ուեսթը գովաբանել է ֆիլմը, ասելով, որ «երբեք չէր տեսել, որ ֆիլմն այդքան ճշգրիտ կերպով ներկայացնի ստրկությունը»:

Gone Girl - «Կորածը» (2014)

Gone Girl

Ռոզամունդ Փայքը՝ ֆիլմի հերոսուհին, անհետանում է կասկածելի հանգամանքներում, իսկ նրա ամուսինը՝ Բեն Աֆլեքը, դառնում է գլխավոր կասկածյալը՝ հայտնվելով մեդիա կրկեսի կենտրոնում։ Ջիլիան Ֆլինի բեսթսելլեր հոգեբանական թրիլլերն ադապտացրել է Դեյվիդ Ֆինչերը:

The Boy in the Striped Pajamas - «Զոլավոր գիշերազգեստով տղան» (2008)

The Boy in the Striped Pajamas

Նացիստական հրամանատարի իննամյա որդուն, անտեսելով հարևանությամբ տեղի ունեցող դաժանությունը, արգելվում է խաղալ հետևի այգում: Չհնազանդվելով հրամաններին՝ Բրունոն ընկերանում է ցանկապատի մյուս կողմում գտնվող հրեա տղայի հետ։ Թեև ֆիլմը Հոլոքոստի ճշգրիտ պատկերումը չէ, այնուամենայնիվ, այն հուզիչ դրամատիզացիա է: Կինոնկարը հիմնված է Ջոն Բոյնի 2006 թվականի վեպի վրա։

Wild - «Վայրին» (2004)

Wild

Շերիլ Սթրեյդի համանուն ֆիլմում Ռիզ Ուիզերսփունը մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։ Սթրեյդը տառապում է մի շարք անձնական ողբերգություններից, ներառյալ թմրամոլությունն ու ամուսնության փլուզումը: Կինը մեկնում է ինքնաբացահայտման ճանապարհորդության:

The Da Vinci Code - «Դա Վինչիի ծածկագիրը» (2003)

The Da Vinci Code

Դեն Բրաունի՝ «Աստծո դեմ հանցագործություն» համարվող «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը սիմվոլիստ Ռոբերտ Լենգդոնի և կրիպտոլոգ Սոֆի Նևոյի վարած սպանության հետաքննության մասին է, որը կենտրոնացած է հենց կաթոլիկ հավատքի հիմքերի վրա: Լեոնարդո դա Վինչիի գործերում առեղծվածային հուշումները կասկածի տակ են դնում Սուրբ Գրաալի լեգենդը և Մարիամ Մագդաղենացու դերը քրիստոնեության պատմության մեջ:

Գիրքն էկրանավորվել է, որտեղ գլխավոր դերակատարներն են Թոմ Հենքսը և Օդրի Տոտուն:

Devil Wears Prada - «Սատանան կրում է Պրադա» (2003)

Devil Wears Prada

Սկսնակ լրագրող Էնդին աշխատանքի է անցնում՝ որպես գլխավոր խմբագրի օգնական: Գիրքը թեև գեղարվեստական ստեղծագործություն է, հիմնված է Vogue-ի հեղինակ Լորեն Վայսբերգերի սեփական փորձի վրա, իսկ ադապտացիան արդեն դասական դարձած ֆիլմ է, որտեղ Էնն Հեթուեյը մարմնավորում է Էնդիին, իսկ Մերիլ Սթրիփը՝ Միրանդային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա