Logo

Ֆիրմինո․ «Նա կախարդ է և անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.10.2020ՍՊՈՐՏ
b67re95isplgvr1slwts - Ֆիրմինո․ «Նա կախարդ է և անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարծիք է հայտնել ազգային ընտրանու կազմում իր թիմակից, «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին:

«Կոուտինյոն ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Անհերքելի է այն, որ նա կախարդ է: Նա տիրապետում է մոգական հնարավորությունների: Կոուտինյոն անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել: Միշտ հարկավոր է դիտել կրկնապատկերները՝ հասկանալու համար, թե նա ինչ արեց: Ֆիլիպեն անհավանական ֆուտբոլիստ է: Հաճելի էր նրա հետ «Լիվերպուլում» խաղալը և այժմ պատիվ է Բրազիլիայի հավաքականում միասին հանդես գալը: Կոուտինյոյի մեծ երկրպագուն եմ, քանի որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Ֆիրմինոյի խոսքերը մեջբերում է Sport․es-ը:

Կոուտինյոն և Ֆիրմինոն միասին «Սելեսաոյի» կազմում խաղում են սկսած 2014 թվականից: Նրանք Բրազիլիայի հավաքականում 2019 թվականին դարձել են Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողներ:

Կլոպը հուզիչ նամակ է գրել «Լիվերպուլի» 11-ամյա երկրպագուին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա