Logo

Ֆիրմինուն հեռացավ «Փյունիկից» և տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:44 / 24.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Հյուգո Ֆիրմինու

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Փյունիկը» հայտարարել է թիմի պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինուի հեռանալու մասին՝ տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

Ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, որը կողմերը չեն երկարաձգել: Ֆիրմինուն 2021 թվականի հուլիսին էր տեղափոխվել երևանյան ակումբ:

Պորտուգալացի հարձակվողը մարզական կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»: Ակումբն արդեն հաստատել է, որ պայմանագիր է կնքել նրա հետ: Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

33-ամյա Ֆիրմինուն 2021/2022 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրած 32 խաղում խփել է 18 գոլ և կատարել 5 ասիստ:

Возможно, это изображение 1 человек и текст «ARARAT ARMENIA ENIA WELCOME HUGO FIRMINO ARARAT»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա