Logo

Ֆլիկը գոհ չէ ու կարող է հեռանալ «Բավարիայից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.04.2021ՍՊՈՐՏ
Ֆլիկը գոհ չէ ու կարող է հեռանալ Բավարիայից - Ֆլիկը գոհ չէ ու կարող է հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կարող է հեռանալ թիմից՝ հաղորդում է Bild-ը:

Գերմանացի մասնագետը գոհ չէ թիմում ստեղծված իրավիճակից: Նա լարված հարաբերություններ ունի ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ: Նրանց կարծիքներն ակումբի կազմի ու տրանսֆերների վերաբերյալ չեն համընկնում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլիկն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ եթե իրավիճակը չկարգավորվի, նա ամռանը կհեռանա թիմից:

56-ամյա մասնագետի գլխավորությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության, Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա