Logo

Ֆլիկը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:19 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է ԱԱ 2022-ի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում գերմանացիներին որպես մրցակից բաժին են հասել Իսպանիան, Ճապոնիան, և Կոստա Ռիկա/Նոր Զելանդիա զույգի հաղթողը։

«Դժվար կլինի, բայց մենք մեծ նպատակներ ունենք։ Վառ, հետաքրքիր խումբ է բոլորիս համար։ Չպետք է մեր հասանելիքը բաց թողնենք։ Ճապոնիան կանոնավոր մասնակցում է Աշխարհի առաջնություններին։ Նրանց ֆուտբոլիստներից շատերը հանդես են գալիս Բունդեսլիգայում և նշանակում է՝ մեծ վարպետություն ունեն։

Մենք ցանկանում էինք Ճապոնիայի դեմ ընկերական հանդիպում անցկացնել, բայց հիմա, իհարկե, դրա մասին խոսք չկա։ Կոստա Ռիկայի դեմ մենք խաղացել ենք Աշխարհի 2006 թվականի առաջնության բացմանը և այդ խաղից (4-2) հաճելի հիշողություններ են մնացել։ Ոչ մի հավաքական տեղում չի դոփում, նրանք ուժեղանում են և մենք պետք է երկրորդ փուլ դուրս գանք»,- ասել է գերմանացի մասնագետը։

Դեշամը մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանությունը

ԱԱ 2022. Վիճակահանության արդյունքները

ԱԱ 2022-ի թալիսմանը (լուսանկար)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա