Logo

«Ֆլիտվուդի» դարպասապահը անառիկ պահեց սեփական դարպասը «Լեսթերի» հետ խաղում եւ այժմ ամբողջ տարի կարող է անվճար պիցցա ուտել

Հեղինակ
Հրաչ Խաչատրյան
00:00 / 06.01.2018ՍՊՈՐՏ
NIl - «Ֆլիտվուդի» դարպասապահը անառիկ պահեց սեփական դարպասը «Լեսթերի» հետ խաղում եւ այժմ ամբողջ տարի կարող է անվճար պիցցա ուտել

«Ֆլիտվուդ» ակումբի գլխավոր հովանավոր Papa Johns պիցցերիայի ցանցը խոստացել էր թիմի դարպասապահ Քրիս Նիլին անվճար պիցցա ամբողջ տարվա ընթացքում, եթե ֆուտբոլիստը կարողանա անառիկ պահել սեփական դարպասը Անգլիայի գավաթի «Լեսթերի» հետ խաղի ժամանակ։

Հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով, իսկ Նիլը հնարավորություն ստացավ մեկ տարի անվճար պիցցա ուտել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա