Logo

Ինչ է ասել Ֆլորենտինո Պերեսը Մբապեին՝ լսելով ֆուտբոլիստի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:04 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը խոր հիասթափություն է առաջացրել Մադրիդի «Ռեալի» ոչ միայն երկրպագուների, այլև ղեկավարության շրջանում:

Marca-ի հաղորդմամբ՝ չնայած նրան, որ «մադրիդիզմն» ակնկալում էր կոշտ արձագանք՝ «Ռեալի» ղեկավարությունը, ի դեմս նախագահ Ֆլորենտինո Պերեսի, մնացել է «բարձր մակարդակում»:

«Ցավում եմ վերջին օրերին տեղի ունեցածի համար: Նրանք կոտրեցին այն երազանքը, որ ունեիր մանկուց: Քեզ լավագույնն եմ մաղթում»,- իսպանական աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Ֆլորենտինո Պերեսը Կիլիան Մբապեին:

Ֆլորենտինո Պերեսն ամբողջ «Մադրիդի» անունից հաջողություն է մաղթել Կիլիան Մբապեին՝ չցուցաբերելով ոչ ագրեսիվ, ոչ էլ արհամարհական վերաբերմունք:

Մբապեի գրառումը «Մեցի» դեմ խաղից հետո

Մբապեն մեկնաբանել է ՊՍժ-ի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա