Logo

Ֆլոյդ Մեյվեզերը ցուցադրական մենամարտ կանցկացնի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:49 / 08.04.2022Խառը մենամարտեր
Ֆլոյդ Մեյվեզեր

Ինչպես հայտնում է TMZ-ը, լեգենդար բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը մայիսի 14-ին ցուցադրական մենամարտ կանցկացնի ամերիկացի Դոն Մուրի հետ։

8-ռաունդանոց մենամարտը տեղի կունենա Դուբայում «The Global Titans Fight Series» շոուի շրջանակում: Ելույթ կունենա նաև UFC-ի նախկին չեմպիոն Անդերսոն Սիլվան: Նրա մրցակիցը կլինի Բրունո Մաչադոն։

Մեյվեզերը վերջին անգամ մենամարտել է անցյալ տարվա հունիսին բլոգեր Լոգան Փոլի դեմ։ Նրանց մենամարտն ավարտվել է առանց արդյունքի հրապարակման։

45-ամյա Մեյվեզերը կարիերայի ընթացքում անցկացրել է 50 մենամարտ, տոնել նույնքան հաղթանակ, որոնցից 27-ը՝ նոկաուտով:

Դոն Մուրը կարիերայի ընթացքում անցկացրած 19 մենամարտից 18-ում հաղթել է, 1-ում պարտվել, գրանցել է 12 նոկաուտով հաղթանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա