Logo

Ֆլորենցին նշել է՝ ով էր «Ռոմայի» միակ ֆուտբոլիստը, որ 2018-ին չէր հավատում «քամբեք» իրականացնելուն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.04.2020ՍՊՈՐՏ
florenzi cropped 1qcczwxtk7q8j1v72wexk3ao0i e1586534366880 - Ֆլորենցին նշել է՝ ով էր «Ռոմայի» միակ ֆուտբոլիստը, որ 2018-ին չէր հավատում «քամբեք» իրականացնելուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:16

-

-

«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում», տվել է այն միակ ֆուտբոլիստի անունը, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնայի» դեմ 2018 թվականին կայացած պատասխան հանդիպումից առաջ չէր հավատում «քամբեք» իրականացնելուն:

«Առաջին խաղում 1-4 հաշվով պարտվելուց հետո մենք մեզ վերջնականապես պարտված չէինք զգում: Դրանում տարօրինակ ինչ-որ բան կար: Մենք 25 հոգի էինք, և մեզանից 24-ը հավատում էր, որ կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ:

Միայն մեկը չէր հավատում նրան, որ կարող ենք անել դա, և այդ ֆուտբոլիստը Մանոլասն էր: Եվ հենց նա խփեց այն գոլը, որ մեզ դուրս բերեց կիսաեզրափակիչ: Միակը, որ չէր հավատում դրան, կյանքի կոչեց թվացյալ հրաշքը»,- Ֆլորենցիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք՝ հռոմեական թիմը պատասխան մրցավեճում առավելության էր հասել 3-0 հաշվով ու դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2 խաղի հանրագումարում պարտվել էր «Լիվերպուլին»:

«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում ապագայի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա