Logo

Ֆոնսեկայի՝ մարզչական աշխատանքի վերադառնալու ֆրանսիական տարբերակը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:56 / 08.06.2022ՍՊՈՐՏ
Պաուլու Ֆոնսեկա

Պաուլու Ֆոնսեկան առաջիկայում կարող է գլխավորել ֆրանսիական «Լիլը»՝ հայտնում է RMC Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մարզիչը մոտ է Լիգա 1-ի թիմի հետ պայմանագիր կնքելուն։

Ֆոնսեկան ցանկանում է աշխատել Եվրոպայում։ Մինչև այս մարզիչն արդեն մի քանի անգամ մերժել է Հարավային և Հյուսիսային Ամերիկայի որոշ ակումբների առաջարկները։

Ֆոնսեկայի գլխավորած վերջին թիմը եղել է իտալական «Ռոման», որից նա հեռացել է 2021 թվականի ամռանը։ Պորտուգալացին մարզչական կարիերայի ընթացքում գխավորել է նաև «Պորտուն», «Բրագան», «Պասուշ դե Ֆերեյրան և Դոնեցկի «Շախտյորը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա