Logo

Football.London. Մխիթարյանը սենսացիոն ձեռքբերում եղավ

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 10.05.2018ՍՊՈՐՏ
henrikh mkhitaryan arsenal 19dsm4r45kwhk1iu7bp2b9kxdu 1 - Football.London. Մխիթարյանը սենսացիոն ձեռքբերում եղավ

Football.londonn անդրադառնալով «Լեսթեր» – «Արսենալ» խաղին, առանձնահատտւկ անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանը սենսացիոն ձեռքբերում եղավ: Ամեն անգամ, երբ տեսնում եք Հենրիխ Մխիթարյանի խաղը, դուք հասկանում եք, որ հենց դրա համար էր պետք հունվարին ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Հաշվի առնելով, որ «Արսենալը» կորցնելու էր Ալեքսիս Սանչեսին, Մխիթարյանի նման ֆուտբոլիստ ձեռք բերելը հիանալի էր:

Նա հրաշալի խաղաց «Լեսթերի» դեմ, չնայած վերջին գործողությունը հիասթափեցրեց նրան: Բայց Մխիթարյանը միշտ իր մասնակցությունն է ունենում թիմի գործողություններում:

Նա միշտ գնդակ է պահանջում և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հիմա ինչ որ յուրահատուկ բան է լինելու: Նա բացառիկ տեխնիկա ունի և դուք երբեք չեք կարող նրան մեղադրել այն բանում, որ կորում է խաղադաշտում, ինչը չի կարելի ասել Օզիլի մասին» – գրում է կայքը:

Լերոյ Սանեն կրկնել է Հենրիխ Մխիթարյանի նվաճումը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա