Մայամիի միջազգային վազքուղում ավարտվել է «Ֆորմուլա 1»-ի հերթական Գրան պրին։ Հաղթող է դարձել «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, 2-րդ տեղում է հանգրվանել «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել «Ֆերարիի» մեկ այլ ներկայացուցիչ Կառլոս Սայնսը։
«Ֆորմուլա 1»-ի Մայամիի Գրան պրիի արդյունքները.
1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») – 57 շրջան
2. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +3,786
3. Կառլոս Սայնս («Ֆերարի») +8,229
4. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +10,638
5. Ջորջ Ռասել («Մերսեդես») +18,582
6. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +21,368
7. Վալտերի Բոտաս («Ալֆա Ռոմեո») +25,073
8. Էստեբան Օկոն (Ալփին) +28,386
9. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին») +32,128
10. Ալեքսանդր Ալբոն («Ուիլյամս») +32,365
11. Դանիել Ռիկարդո («Մակլարեն») +35,902
12. Լենս Ստրոլ («Ասթոն Մարտին») +37,026
13. Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի») +40,146
14. Նիկոլաս Լատիֆի («Ուիլիամս») +49,936
15. Միկ Շումախեր («Հաաս») +1:13,305
Մրցավազքից դուրս են մնացել Կևին Մագնուսենը («Հաաս»), Սեբաստիան Ֆետելը («Ասթոն Մարտին»), Պիեռ Գասլին («Ալֆա Տաուրի»), Լանդո Նորիսը («Մակլարեն»), Գուանյու Չժոուն («Ալֆա Ռոմեո»):