Logo
ՍՊՈՐՏ / Լրահոս
Հեղինակ

Աննա Անտոնյան

12:53 / 28.06.2022Լրահոս
Ֆորտ Բոյարդ

«Ֆորտ Բոյարդ» հեռուստաշոուում այլևս կենդանի վագրեր չեն լինի․ դրանք կփոխարինվեն վիրտուալ 3D մոդելներով (տեսանյութ)

Հուլիսի սկզբին France 2 հեռուստաալիքով մեկնարկող «Ֆորտ Բոյարդ» հեռուստաշոուի ֆրանսիական տարբերակի նոր եթերաշրջանում կենդանի վագրեր չեն ցուցադրվի, գրում է Huffington Post-ի ֆրանսիական տարբերակը։

Adventure Line Productions-ը, որը նկարահանում է «Ֆորտ Բոյարդ»-ը, դեռ 2022 թվականի փետրվարին ասել էր, որ շոուում հայտնված Քաշմիր և Տոսկա վագրերը «թոշակի կանցնեն»։

Որոշվել է նրանց չփոխարինել այլ վագրերով, քանի որ հասարակության «էվոլյուցիա ապրող մտածելակերպն» ավելի շատ է սկսել մտահոգվել կենդանիների բարեկեցությամբ, հայտնել է Adventure Line Productions-ը: Փոխարենը կենդանի վագրերը կփոխարինվեն վիրտուալ 3D մոդելներով։ Ինչ տեսք կունենան դրանք՝ կարող եք տեսնել «Ֆորտ Բոյարդ»-ի նոր սեզոնի թրեյլերում։

«Ֆորտ Բոյարդ» հեռուստախաղը ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրվում է 1990 թվականից։

 

Լրահոս