Logo

Մարտեն Ֆուրկադի հրաժեշտի խոսքը՝ ուղղված Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:30 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Մարտին Ֆուրկադ

Բիաթլոնի հնգակի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը դիմել է 36-ամյա ֆրանսիացի թենիսիստ Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային:

Ցոնգան ավելի վաղ հայտարարել էր, որ կավարտի կարիերան «Ռոլան Գարոսի» այս տարվա մրցաշարից հետո։

«Ռոլան Գարոսի» մրցաշարն անցկացվելու է մայիսի 22-ից հունիսի 5-ը։

«Վայելիր քո վերջին շաբաթները: Շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է Ֆուրկադը սոցիալական ցանցերում Ցոնգայի գրառման մեկնաբանություններում։

Ցոնգան աշխարհի նախկին հինգերորդ ռակետն է, ATP մրցաշարերի բազմակի հաղթող (18-ը մենախաղերում), Լոնդոնի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի զուգախաղի արծաթե մեդալակիր, Դևիսի գավաթի հաղթող (2017):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա